16.07.2014|
13:49
Այսօր սեյսմիկ անվտանգության առումով Երևանում ավելի վտանգված են Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների բնակելի շենքերը, ինչպես նաև 16-րդ և 17-րդ թաղամասերը։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը։